Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.02.2025 | 00:01

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:

Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու

եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու եւ անարատ կյանքով ապրելուց հետո, հավիտենական կյանքիդ անխռով

եւ խաղաղ նավահանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ:

Նրա հետ քեզ` Հորդ եւ Սուրբ Հոգուն վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ